• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով

Առնվազն 6 մարդ զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել Աֆղանստանի արևմտյան Հերաթի նահանգում մզկիթի վրա հարձակման հետևանքով։ Այդ մասին հաղորդում է աֆղաստանյան Pajhwok գործակալությունը։

Հարձակումն իրականացրել է հրաձգային զենքով զինված մի տղամարդ։ Ըստ երկրի Ներքին գործերի նախարարության խոսնակի՝ տղամարդը կրակ է բացել հավատացյալների վրա, որոնք Գոզարայի շրջանում մասնակցում էին երեկոյան աղոթքի։

Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։