• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ասիական զարգացման բանկը ՀՀ-ին 60 մլն եվրո վարկ կտրամադրի մայրաքաղաքային ենթակառուցվածքի զարգացման համար

.Կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի՝ 60 090 000 եվրո արժողությամբ, ստորագրման առաջարկությունը: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

 Ըստ հիմնավորման՝ ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքային ենթակառուցվածքները. Մասնավորապես՝ կկառուցվի Իսակով-Արշակունյաց նոր ճանապարհահատվածը, որը կկապի Երևան քաղաքի 3 վարչական շրջանները և էականորեն կնվազեցնի քաղաքային խցանումները:

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել առկա ճանապարհը, քաղաքային խցանումները, ստեղծել նոր քաղաքային ենթակառուցվածքներ՝ Հրազդան գետի վրա կկառուցվի ևս մեկ կամուրջ: