• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Իրանը Թուրքիայի հետ շարունակում է Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգոն

Իրանը Թուրքիայի հետ համատեղ շարունակում է բանակցություններ վարել որոշ երկրների հետ՝ Իսրայելին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու շուրջ։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մենք զենքի էմբարգոյի սահմանման հարցը քննարկման ենք դրել Իսլամական համագործակցության կազմակերպության մակարդակով։ Եվս մի քանի իսլամական երկրների հետ, ներառյալ՝ մեր երկիրը և Թուրքիան, բանակցությունները շարունակվում են՝ սիոնիստական ​​վարչակարգին զենք մատակարարելու էմբարգո սահմանելու նպատակով», – նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։