• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ԶՈՒ արատավոր դեպքերի դեմ պետք է լրջորեն պայքարել․ՌՈ պետ

Հոկտեմբերի 21-26-ը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորման ենթակա զորամասեր, հանդիպել սպայական անձնակազմի, ինչպես նաև ՌՈ տարածքային ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։

ՌՈ պետը հորդորել է անընդհատ պայքարել զինված ուժեր թափանցող արատավոր բարքերի դեմ, խստագույնս հետևել կանոնադրային փոխհարաբերություններին, ամրապնդել ռազմական ոստիկանություն-զորամաս համագործակցությունը, փոխադարձ վստահությունը:

ՌՈ պետը նաև պատասխանել է սպայական անձնակազմին հետաքրքրող հարցերին։

Շրջայցի ընթացքում գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը եղել է ՌՈ տարածքային մի շարք ստորաբաժանումներում, տվել հանձնարարականներ՝ ծառայության արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև զորամասերում իրավակարգի ամրապնդման ուղղությամբ։

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետի նմանաբնույթ այցերը զորամասեր կրում են մշտական բնույթ։