• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ՌԴ-ում բռնել են Հայաստանի քաղաքացու, որին հեռակա ներկայացվել է վարձկան լինելու մեղադրանք

ՌԴ-ում բռնել են Հայաստանի քաղաքացի Արմեն Բալյանին, որին ռուսական իշխանությունները մեղադրում են վարձկան լինելու մեջ։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ Քննչական կոմիտեին։

ՔԿ տվյալներով՝ 2024թ. օգոստոսին Բալյանին հեռակա մեղադրել են Ուկրաինայի կողմից զինված հակամարտությանը մասնակցելու մեջ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Նրան բռնել են դեռ հոկտեմբերին «Դոմոդեդովոյում», երբ փորձում էր հատել սահմանը, սակայն այդ մասին հայնի է դարձել այսօր։ «Հարցաքննության ժամանակ Բալյանն ընդունել է մեղքը եւ մանրամասն ցուցմունքներ տվել՝ հաստատելով քննության ավելի վաղ պարզած տվյալներն այն մասին, որ նա մասնակցել է մարտական գործողություններին»,- ասված է հայտարարությունում։

Բալյանի խոսքով՝ իր զորամասը, որը հակամարտությանը մասնակցել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում, ցրվել է մեծ կորուստների պատճառով։

ՔԿ-ն նաեւ տեղեկացնում է, որ Բալյանը վիրավորումներից մեկն ստացել է Խերսոնի մարզում, երբ փորձում էր դուրս գալ ռուսական զորքերի վերահսկած Դնեպրի ափ։ Մեղադրյալը հայտնել է, որ միայն Հայաստանի քաղաքացի է, ավելացրել են գերատեսչությունում։