• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Հայաստանում արտահանումը նվազել է 61.8%-ով

2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4,480.1 մլն ԱՄՆ դոլար։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 54.2%-ով: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1,080.5 մլն ԱՄՆ դոլարով:

Այսպես, 2025թ.-ի հունվար-մարտին Հայաստանն արտահանել է 1,699.8 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք և այլ երկրներից ներմուծել 2,780.3 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:

Հարկ է նշել, որ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արտահանման անկումը կազմել է 61.8%, իսկ ներմուծման ոլորտում արձանագրված անկումը՝ 47.9%։