• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Տնտեսական աճը պետք է հետ շրջի արտագաղթի անիվը. ֆինանսների նախարար

Հայաստանում տնտեսական աճի եւ ակտիվության տեմպերը շարունակում են մնալ բարձր։ Այս մասին Ազգային ժողովում,  2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 12-ին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ 2024թ. առաջին կիսամյակում հաջողվել է գրանցել 6,5 տոկոս տնտեսական աճ։ Ընդ որում, հունվար-հուլիսին տնտեսական ակտիվության ինդեքսի աճը կազմել է 9,6 տոկոս։ Այս պայմաններում, ինչպես նշել է նախարարը, տնտեսական աճը 2024թ. կանխատեսվում է 5,8 տոկոսի մակարդակում, իսկ 2025-ին՝ 5,6 տոկոսի։

«Տնտեսական աճը  եւ անվտանգության բարձրացած զգացողությունը պետք է հետ շրջեն արտագաղթի անիվը»,- հավաստիացրել է Հովհաննիսյանը։