• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Ռոբոտ-շունը հսկում է Թրամփի Մար-ա-Լագո կալվածքը

ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքի տարածքում նկատվել է ռոբոտ-շուն։ Այդ մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։

Նախագահական ընտրություններում հաղթանակից հետո Թրամփի անվտանգությունն ուժեղացվել է։ Անվտանգության միջոցառումների շրջանակներում կալվածքի տարածքը հսկում է ոչ միայն ռոբոտ-շունը, այլև զինված պարեկային նավակները։

NBC News-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ում ռոբոտ-շներն ավելի հաճախ են սկսել օգտագործվել իրավապահ մարմինների կողմից՝ անվտանգության ապահովման խնդիրների լուծման համար։