• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի ՏԿԵ նախարար

Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ 33-ամյա Խուդաթյանը նաեւ Փաշինյանի սանիկն է: Մինչեւ 2018թ.-ը՝ նա աշխատել է տարբեր վարկային կազմակերպություններում, իսկ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո նշանակվել Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար, ապա ընտրվել համայնքի ղեկավար: 2024 թվականի հունվարի 11-ինԿառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ։

Հիշեցնենք՝ օրեր առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին նախարար Գնել Սանոսյանն աշխատանքից ազատման դիմում է գրել:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գնել Սանոսյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիրը: