• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Բոլոր ավտոբուսներում և տրոլեյբուսներում այսօրվանից գործելու է բանկային քարտով վճարման եղանակը

Արդեն իսկ վերգետնյա շարժակազմում, այսինքն՝ բոլոր ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հնարավոր է վճարումը իրականացնել ֆիզիկական բանկային քարտերի միջոցով՝ ՀՀ բանկերի կողմից թողարկված: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս գործարքները միջնորդավճար չեն ենթադրում քաղաքացիների կողմից։

«Այսինքն՝ ծրագիրն իրականացնող «Թելսել» կազմակերպության կողմից այս միջնորդավճարները վճարվում են: Ամեն դեպքում, կհորդորեմ քաղաքացիներին, եթե վստահ չեն, որ ամբողջությամբ գիտեն իրենց և բանկի միջև պայմանները, լրացուցիչ ճշտում կատարեն կոնկրետ իրենց քարտի թողարկման պայմանների մասով, որպեսզի վստահ լինեն, որ այլ վճարներ գանձման ենթակա չեն:

Եթե ինչ-որ խնդիրներ ի հայտ գան, խնդրում ենք քաղաքացիներին հայտնել, և դրանք կստանան շուտափույթ լուծում; Նման ճարման հնարավորությունը կնախատեսվի նաև մետրոպոլիտենում»,- ասաց նա: