• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Չի բացառվում՝ Ադրբեջանը նոր սադրանքներ ձեռնարկի․ պաշտպանության փոխնախարար

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի բացառում, որ Ադրբեջանը կարող է նոր սադրանքներ ձեռնարկել։ Սարգսյանն այդ մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։

«Երեկվա միջադեպի հետ կապված բոլոր տեղեկությունները հրապարակված են։ Այս պահի դրությամբ իրավիճակը հանգիստ է»,- ասաց Արման Սարգսյանը։

Հարցին, թե Ադրբեջանի կողմից նոր սադրանքներ հնարավո՞ր է ձեռնարկվեն, Սարգսյանը պատասխանեց.

«Իհարկե, որևէ բան բացառել հնարավոր չէ, բայց այս պահի դրությամբ ինչ տեղեկատվություն Պաշտպանության նախարարությունը կտրամադրի, խնդրում եմ՝ դա ընդունել ի գիտություն»: