• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Աբխազիայի խորհրդարանը չի վավերացրել ՌԴ-ի հետ ներդրումային համաձայնագիրը

Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները չեն վավերացրել ՌԴ-ի հետ ներդրումային համաձայնագիրը հանրապետության տարածքում ռուսական իրավաբանական անձանց գործունեության մասին, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»։

Համաձայնագրի վավերացմանը դեմ է եղել 22 պատգամավոր, երկուսը՝ ձեռնպահ։

Ավելի վաղ արտահերթ նիստի անցկացման եւ համաձայնագրի վավերացման դեմ քվեարկելու պահանջով հանդես էին եկել մի շարք ընդդիմադիր կազմակերպություններ։