• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Տաթև-Լծեն ճանապարհին բեռնատարն ընդունել է մկրատաձև դիրք և ամբողջությամբ փակել ճանապարհը

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ժամը 10:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը ընդունել է մկրատաձև դիրք, ինչից ճանապարհը ամբողջությամբ փակվել է:

Դեպքի վայր են ժամանել Աղվանու հենակետի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ բեռնատարն ընկել է սահքի մեջ, ինչի պատճառով էլ ճանապարհն ամբողջությամբ փակվել է:

Այս պահին փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները փորձում են ավտոմեքենան դարձի բերել: