• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Ռուսաստանում չեղյալ են հայտարարել մուսուլմաններին բազմակնություն թույլատրող ֆեթվան

Ռուսաստանի մուսուլմանների հոգևոր վարչության Ուլեմայի խորհրդի նախագահ Շամիլ Ալյաուտդինովը հայտարարել է կրոնական բազմակնությունը թույլատրող ֆեթվան (կրոնական հրամանագիրը) հետ կանչելու մասին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Ուլեմայի խորհրդի նախագահն իր Telegram ալիքում գրել է, որ խորհուրդն «անիմաստ է համարում բանավեճի մեջ մտնելը»: 

Վերահսկողական գերատեսչությունում «Ինտերֆաքս»-ի աղբյուրը հիշեցրել է, որ ՌԴ Սահմանադրության 38-րդ և 72-րդ հոդվածներին համապատասխան՝ ընտանիքը և ամուսնության ինստիտուտը «որպես տղամարդու և կնոջ միություն գտնվում են պետության պաշտպանության ներքո»:

Ըստ էության, բազմակնությունը հակասում է ՌԴ գործող օրենսդրությանը։

«Ռուսաստանի Դաշնության Ընտանեկան օրենսգրքի 14-րդ հոդվածին համապատասխան՝ ամուսնություն չի թույլատրվում այն ​​անձանց միջև, որոնցից թեկուզ մեկ անձն արդեն մեկ ուրիշի հետ ամուսնական գրանցում ունի»,- հիշեցրել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ Մոսկվայի մուֆթի Իլդար Ալյաուտդինովը հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության մուսուլմանների հոգևոր վարչության Ուլեմայի խորհուրդը ֆեթվա է ընդունել, ըստ որի թույլ է տալիս ՌԴ մահմեդականներին մինչև չորս կրոնական ամուսնություն կնքել՝ բոլոր կանանց ամուսնու արդար և հավասար վերաբերմունքի դեպքում: