• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Եթե ​​Հայաստանը կրկնապատկի մետաղների արտադրությունը, ապա չորս անգամ ավելի կվաստակի․ Վարդան Ջհանյան

МИР 24-ը ներկայացրել է ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Չինաստանի միջև՝ նշելով, որ այն գերազանցել է երկու միլիարդ դոլարը։

Տեսանյութում նշվում է, որ Հայաստանից Չինաստան արտահանման ամենամեծ բաժինը պղնձի, մոլիբդենի, ցինկի և թանկարժեք մետաղների խտանյութերինն է։

Հեռուստաընկերությունը մեջբերել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանի խոսքը․ Նա, մասնավորապես, ասել է․

«Կանխատեսումների համաձայն՝ 10 տարվա ընթացքում մետաղների գները կկրկնապատկվեն։ Եթե ​​Հայաստանը կրկնապատկի արտադրության ծավալները, ապա չորս անգամ ավելի կվաստակի։ Սա կբերի հանքարդյունաբերության զարգացմանը, իսկ մեր հարկային վճարներից պետբյուջեն ավելի շատ եկամուտներ կստանա»։