• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

ՀՀ վարչապետը կաշխատի որոշակի սահմանափակումներով. քովիդի թեսթը կրկին դրական է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի քովիդի թեսթը կրկին դրական է: Այդ մասին տեղեկանում է վարչապետի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառումից: 

«Քովիդ թեսթս կրկին դրական է: Մինչեւ առողջանալս կաշխատեմ որոշակի սահմանափակումներով»,- գրել է Նիկոլ Փաշինյանը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Պատճառն օրեր առաջ ախտորոշված քովիդն է։