• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Գլխավոր դատախազության շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Աննա Վարդապետյանը 2024 թվականի դեկտեմբերի 25-ին մասնակցել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստին:

Ինչպես տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Օրակարգային հարցերից մեկը վերաբերել է ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա ստեղծելու առաջարկությանը, որի հիմքում ԵՊՀ-ի, ՀՀ գլխավոր դատախազության և «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության միջև օգոստոսին ստորագրված մտադրությունների վերաբերյալ հայտարարությունն է։ 

Լաբորատորիայի ստեղծմամբ կողմերը նպատակ ունեն համագործակցության միջոցով Հայաստանում զարգացնելու ժամանակակից իրավաբանական կրթությունը՝ նպաստելով իրավաբանական և հարակից կրթական ոլորտների միջև գիտելիքի ու փորձի փոխանակմանը, կրթության և պրակտիկայի արդիականացմանն ու կատարելագործմանը։ 

Իրավաբանական լաբորատորիան հիմնադրվել է որպես ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանում, որը տեղակայվելու և գործելու է Գլխավոր դատախազության վարչական շենքում։