• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Կանելոնեսի նահանգապետն անդրադարձել են տարբեր ոլորտներում գործակցությանը

Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Մարիամ Գևորգյանը աշխատանքային այց է կատարել Կանելոնես նահանգ և հանդիպում ունեցել նահանգապետ Մարսելո Մետեդիերայի հետ:

Այդ մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջային ոլորտներում երկկողմ համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր: