• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Սիսիանի և Կապանի շրջաններում թույլ ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին՝ ժամը 9:05-ի դրությամբ, Սիսիանի և Կապանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Բաղրամյանի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Արթիկի, Աշոցքի, Սպիտակի, Եղեգնաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: