• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Կշարունակենք հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը. ՀՀ-ում ԵՄ առաքելություն

Կշարունակենք  աջակցել տարածաշրջանի անվտանգությանը: Այս մասին ասված է ՀՀ-ում ԵՄ առաքելության գրառման մեջ:

«Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը միացել է Մարտունու պարեկային խմբին և հետևել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին:

«Շնորհակալ եմ տեղացիներին սուրճի և հյուրընկալության համար: ՀՀ-ում ԵՄ առաքելությունը հպարտ է համայնքի վստահությամբ և կշարունակի հավատարիմ մնալ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը», – նշված է գրառման մեջ: