• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ազգային ժողովում ստեղծվելու է Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը որոշում է կայացրել առաջարկել ԱԺ խորհրդին` ձեւավորելու Հայաստան-Սաուդյան Արաբիա բարեկամական խումբ:

Հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրել է, որ Հայաստանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 2023 թվականի նոյեմբերին:

Նախորդ տարի երկու պետությունները փոխադարձաբար նշանակել են ոչ ռեզիդենտ դեսպաններ, իսկ բոլորովին վերջերս էլ Սաուդյան Արաբիայի խորհրդարանում` Խորհրդատվական խորհրդում, ձեւավորվել է Սաուդյան Արաբիա-Հայաստան բարեկամական խումբ:

Հանձնաժողովի նախագահը ողջունել է բարեկամական խմբի ձեւավորումը:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել առաջարկին: