• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը

Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, որն ապրիլի 10-ին Հայաստանի տարածք էր անցել ծառայակցի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը»,- ասված էՊՆ հաղորդագրության մեջ:

10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր Ադրբեջանի զինված ուժերի երկու զինծառայողների կորելու մասին։ Նույն օրը պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ Հայաստանի տարածքում ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող՝ նշելով, որ նրա հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքներ են իրականացվում։