• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Վրաստանում անշարժ գույքի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են 66.5 միլիոն դոլարի

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Վրաստանում անշարժ գույքի ոլորտում օտարերկրյա ուղղակի ներդրումները հասել են 66.5 միլիոն դոլարի:

Վրաստանում այդպիսի ներդրումներ անող երկրների թոփ-տասնյակը գլխավորում է ԱՄՆ-ն: Եռյակում են Իսրայելն ու Կիպրոսը: Հաջորդիվ Լեհաստանն է, Ռուսաստանը, Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Ուկրաինան: Տասնյակը եզրափակում է Թուրքիան:

Օտարերկրյա ուղղակի ներդրումներն անշարժ գույքի շուկայում մասնավոր գնում չէ: Սա խոշոր ընկերությունների գործարք է, որը ուղղվում է երկարաժամկետ զարգացման նախագծերին:

Մասնավոր ներդրողների համար այսպիսի ներդրումների աճը կարևոր ազդանշան է, որ շուկան հավատում է ոլորտի ներուժին:

Սա վկայում է, որ Վրաստանը շատ առավելություններ ունի մրցակից տարածաշրջանների նկատմամբ՝ գործարքներ կատարելու հեշտություն, կացության թույլտվություն ստանալու հնարավորություն, պարզ հարկային ռեժիմ և մուտքի ցածր շեմ, որը լայնորեն հասանելի է դարձնում տեղական անշարժ գույքը: