• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Իրանը ցուցադրել է առաջին ավիակիրը դրոնների համար

Իրանը ցուցադրել է առաջին ավիակիրը դրոնների համար, տեղեկացրել է Mehr-ը։

«Իրանական առաջին ավիակիրը դրոնների համար՝ «Շահիդ Բաղերի» անունով, ցուցադրվել է հինգշաբթի առավոտյան»,- նշվել է հաղորդագրությունում։

Պարբերականը հրապարակել է ավիակրի լուսանկարները, որի վրա տեղակայված են տարբեր տեսակի անօդաչուներ։

Հիշեցնենք, որ հունվարին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը տեղեկացրել էր երկու ստորգետնյա ռազմակայանների մասին, որոնցից մեկն ապահովում է ՌԾՈւ կարիքները։ Բացի այդ, ներկայացվել է գերծանր «Գազա» անօդաչուն, որը կարող է կրել 13 մարտական լիցք մինչեւ 4 հազար կիլեմոտր հեռավորության համար։