• USD 369.28
  • EUR 434.49
  • RUB 4.9452
  • GBP 502.96
DON'T MISS
hyen

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն․ ներկայացվել է Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալը

Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցության ժամանակ Ծառայության ղեկավարն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Լաերտ Խաչատրյանին։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Սիրո Ամիրխանյանը հույս է հայտնել, որ Լաերտ Խաչատրյանն իր փորձն ու մասնագիտական գիտելիքները կծառայեցնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ իրեն ամրակցված Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների արդյունավետ համակարգմանն ու որակյալ աշխատանքի ապահովմանը։

Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ որոշ ուղղություններով Ծառայության աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար։