• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՏԿԵ նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Այդ մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

Նախարարը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել Հայաստան-Եվրամիություն հարուստ օրակարգի շրջանակներում ԵՄ դեսպանի կատարած աշխատանքը նախարարության հետ համագործակցության բոլոր ոլորտներում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք ծրագրերի կատարման ընթացքը։

Անդրադարձ է կատարվել էներգետիկ, ճանապարհային, ջրային ոլորտներին։

Քննարկում է ծավալվել նաև ավիացիոն ոլորտին առնչվող աշխատանքային հարցերի շուրջ։