• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կանադայի սրճարանները սկսել են ամերիկանոն վերանվանել կանադիանո

Կանադական մի քանի սրճարաններ իրենց կերակրացանկում փոխել են ամերիկանո անվանումը կանադիանոյով՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության հետ անհամաձայնության, գրել է The Washington Post-ը (WP):

Ինչպես նշել է պարբերականը, սրճարանները դժգոհ են Օտտավայի դեմ ներմուծվող ապրանքների վրա մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրությունից, ինչպես նաեւ Թրամփի հռետորաբանությունից, որը բազմիցս հայտարարել է հյուսիսամերիկայն պետությունը ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու ցանկության մասին։

Անվանափոխման արշավը սկսել է Բրիտանական Կոլումբիայի Kicking Horse սրճարանը՝ կոչ անելով մյուս հաստատություններին հետեւել իր օրինակին: Սոցցանցերում այդ միտքն անհեթեթություն են համարել՝ հիշեցնելով անվան ծագումը։ Ենթադրվում է, որ այն ծագել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ամերիկացի զինվորներն Իտալիայում արշավի ժամանակ իտալական սուրճը, որը համարվում էր չափազանց թունդ, նոսրացրել են ջրով:

Շուտով Kicking Horse-ը հանել է գրառումը, բայց Բրիտանական Կոլումբիայի եւ Տորոնտոյի որոշ հաստատություններ աջակցել են գաղափարին եւ փոխել ըմպելիքի անվանումը կերակրացանկում։