• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Ծանրամարտն ընդգրկվել է Եվրոպական խաղերի ցուցակում

Ծանրամարտ մարզաձևն ընդգրկվել է 2027 թվականին կայանալիք Եվրոպական խաղերի ցուցակում: Այդ մասին գրում է ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան:

Գերմանիայում կայացած Եվրոպական օլիմպիական կոմիտեի համաժողովի ընթացքում որոշում է կայացվել ծանրամարտն ընդգրկվել է 2027 թվականին Ստամբուլ քաղաքում կայանալիք խաղերի ցուցակում: 

Առաջին Եվրոպական խաղերն անցկացվել են 2015 թվականին և մինչ այս կայացել է 3 խաղ: Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին: