• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Հայ շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայաստանը ներկայացնող շախմատիստներն ավարտեցին ելույթները Եվրոպայի անհատական առաջնությունում:

Շախմատիստներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Եվրոպայի անհատական առաջնության արդյունքներով նվաճեցին շախմատի աշխարհի գավաթի ուղեգրեր:

Գաբրիել Սարգսյանը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր և զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը 7.5 միավորով զբաղեցրել են համապատասխանաբար 17-րդ, 18-րդ և 21-րդ հորիզոնականները։

Եվրոպայի առաջնության հաղթող դարձավ գերմանացի գրոսմայստեր Մաթիաս Բլյուբաումը, ով վաստակեց 8.5 միավոր: Մաթիասը դարձավ պատմության մեջ առաջին շախմատիստը, ով երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի տղամարդկանց չեմպիոնի կոչումը։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1215556