• USD 369.01
  • EUR 434.14
  • RUB 4.9472
  • GBP 502
DON'T MISS
hyen

Չեռնոգորիայում մտցվում է 7-ժամյա աշխատանքային օր

Չեռնոգորիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Նայդա Նիշիչը հայտարարել է երկրում յոթժամյա աշխատանքային օր մտցնելու պլանների մասին։ Այս մասին նա ասել է Չեռնոգորիայի RTCG հանրային հեռարձակողի հարցազրույցում։

Հարցին, թե ծրագրվում է արդյոք  երկրում աշխատանքային օրվա կրճատում, Նիշիչը պատասխանել է. «Այն, ինչը վարչապետ Միլոյկո Սպաիչը հայտարարել է ընտրարշավի ժամանակ, տեղի կունենա այս տարի»։

Չեռնոգորիայի աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարը հայտնել է, որ կլինեն ավելի արդարացի սոցիալական վճարումներ, բայց դրանք չեն չեղարկվի, կկատրավի նաեւ բարեփոխում թոշակային ապահովագրության ֆոնդում եւ աշխատունակությունը կորցնելու դեպքերի համար։

Աշխատանքային օրը կրճատելու գաղափարը (շաբաթական 40 ժամից 35 ժամի) առաջադրվել էր դեռ անցած տարի Չեռնոգորիայի նոր նախագահ Յակով Միլատովիչի «Եվրոպան այժմ» կուսակցության կողմից, խորհրդարանական ընտրությունների նախօրեին։