• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ուշադրության կենտրոնում պահե՛ք փոքրիկներին․ մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» տեղափոխվել պատուհանից ընկած 7 երեխա

Երկրորդ հարկի պատուհանից ընկած 8-ամյա երեխան «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել ծանր վիճակում՝ գիտակցության խանգարումներով։

Այդ մասին հայտնում են ԲԿ-ից՝ ընդգծելով, որ երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա։

«Վիճակը ծանր կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հոգատարության ու ուշադրության կենտրոնում»,- նշված է բժշկական կենտրոնի՝ «Ֆեյսբուք»-ի էջում կատարված հրապարակման մեջ:

Հատկանշական է, որ վերջին մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա: Ամռան այս օրերին նման դեպքերի թիվը նվազեցնելու համար՝ ԲԿ-ի բուժանձնակազմը հորդորում է ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին: