• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ղազախստանն առաջարկում է արգելել 7 տարուց հին մեքենաների ներմուծումը ԵԱՏՄ

Ղազախստանի իշխանությունները մտադիր են արգելել 7 տարուց հին ավտմեքենաների ներմուծումը երկիր եւ այդ նպատակով պատրաստվում են նախաձեռնել նման որոշման ընդունումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ղազախստանի արդյունաբերության նախարարության ինտեգրման եւ միջազգային համագործակցության վարչության տնօրեն Ադիլբեկ Բեկտիբաեւը։

«Մենք կփորձենք նյութերը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստին՝ տեխնիկական կանոնակարգում նման փոփոխություններ կատարելու համար»,- ասել է Բեկտիբաեւը։