• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչներին

ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին։

Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ շեշտելով, որ հանքարդյունաբերությունը տնտեսության կարևոր ճյուղն ու շարժիչ ուժն է և ոլորտի բնականոն զարգացման համար փոփոխություններ են նախատեսվում, այդ թվում՝ օրենսդրական։

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ և ԶՊՄԿ տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը նշել է, որ մշտապես գործակցել են կառավարության հետ և ցանկալի է, որ պետությունը ներգրավվի տեղում և արտերկրում կազմակերպվող հանքարդյունաբերական միջազգային ֆորումներին, հնարավորինս բաց լինի ներդրումների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առկա խնդիրները, ներկայացվել են ոլորտային բարեփոխումներին միտված առաջարկություններ։