• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:

Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: 

Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: