• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Ջոն Քենեդու եղբորորդին կառաջադրի իր թեկնածությունը նախագահի պաշտոնում

Վաթսունիննամյա փաստաբան Ռոբերտ Քենեդի կրտսերը, որն ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբոր որդին է, պաշտոնապես հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։ Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քենեդի կրտսերն իր առաքելությունը տեսնում է պետական ​​ապարատի և կորպորացիաների միջև կոռուպցիոն կապին վերջ դնելու մեջ:

Նա հավակնում է առաջադրվել Դեմոկրատական ​​կուսակցության կողմից: Հենց այդ կուսակցությունից է առաջադրվել նաև պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենը։