• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանին

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին։ Այդ մասին ասված է ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի դեսպան Կրիստի Նարինենին և համառոտ կերպով նրան ներկայացնել դիտորդական առաքելության առաջադրանքները, գործունեությունը և վերջին զարգացումները»,-նշված է առաքելության գրառման մեջ։ 

Գրառման մեջ նաև ընդգծվել է, որ Ֆինլանդիան ԵՄ դիտորդական առաքելության ակտիվ մասնակից է՝ Հայաստան գործուղված 7 ֆին փորձագետներով։