• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորոգվում է Վարագավան-Տավուշ ճանապարհը

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով միջին նորոգման աշխատանքներ են իրականացվում Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ավտոճանապարհի կմ0+000-կմ5+600հատվածում։

Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից, մանրամասնելով, որ  5.6կմ երկարությամբ ճանապարհն անցնում է Տավուշի մարզով՝ միմյանց կապելով Այգեհովիտ ու Վարագավան բնակավայրերը։ 

Նորոգվող ճանապարհի վրա կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, տեղադրվում են հարթեցնող շերտ և ասֆալտբետոնե ծածկ։