• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարարության պատվիրակությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 2-ին ընդունել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան գործընկերությունների հարցերով վարչության ղեկավար Մաթիաս Ֆոլերտի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկանում ենք ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, հյուրերի խնդրանքով ԱԺ նախագահի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակը, խոսել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի մասին: 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին: