• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում. ԱՄՆ դեսպանն այցելել է ՀԱԷԿ

3,4 միլիոն դոլար արժողությամբ գերժամանակակից վարժասարքի գործարկումը կօգնի ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումն ապահովելու հարցում։ Այդ մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:

«ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի և ՀԱԷԿ-ի համագործակցության արդյունքում նորագույն ամերիկյան տեխնոլոգիաների ականատեսն ենք դառնում, ինչը միջուկային էներգիայի ոլորտում Հայաստանի հետ Միացյալ Նահանգների ավելի քան 25 տարվա համագործակցության հերթական ձեռքբերումներից է»,- հայտնել է դեսպանը: