• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Թաիլանդում հսկայական փիղը մտել է խանութ, բրնձի կրեկերներ և ձու կերել

Տեղացիների շրջանում Պլայ Բիանգ Լեկ անունով հայտնի փղին ֆիքսել է Բանգկոկից հյուսիս գտնվող Պակ Չոնգ քաղաքի խանութի տեսախցիկը։ Տեսանյութում երևում է հսկայական փիղը՝ կանգնած խանութի փոքրիկ միջանցքներում. նրա գլուխը դիպչում է առաստաղին։

Սնունդը զննելուց հետո և նախքան դանդաղորեն դուրս գալը փիղը կուլ է տվել բրնձի կրեկերներ և ձվեր։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղացիները սովոր են տեսնել Պլայ Բիանգ Լեկին խանութի կողքով անցնելիս, սակայն նա երբեք չի փորձել մտնել այնտեղ։ Այս անգամ փիղը զարմացրել և անհանգստացրել է բնակիչներին ու խանութի տիրոջը՝ ներս մտնելով։

2023 թվականին փղին նկատել էին ռեստորան ներխուժելիս այն ժամանակ, երբ սեփականատերերը քնած էին։