• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Առաջիկայում կանցկացվի Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստ

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին նիստ կանցկացնի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն՝ անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են նոր Սահմանադրության մշակման ուղղությամբ աշխատանքները: 

«Մենք արդեն պլանավորել ենք, որ այս ամսվա վերջ կամ մյուս ամսվա սկիզբ կունենանք խորհրդի նիստ: Խորհրդի անդամներին կներկայացնենք որոշակի դրույթներ, որոնք, ըստ էության, արդեն մշակվել են»,–ասաց Գալյանը: 

Նախարարն այլ մանրամասներ չհայտնեց: Նշեց՝ կքննարկեն՝ նիստը ուղիղ եթերում կհեռարձակվի՞, թե՞ ոչ: 

«Միևնույն է, հանրությունը տեղյակ կլինի, թե ինչ է քննարկվել նիստում և ինչ որոշումներ են կայացվել»,- վստահեցրեց նախարարը: