• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ծառայությունների չնվազող գները և թանկացող սննդամթերքը՝ գնաճի պատճառ

Հայաստանում գնաճ են հրահրում թանկացող սննդամթերքը և ծառայությունների չնվազող սակագները։ Այսպես, 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին 2,8 տոկոս գնաճ են հրահրել սննդամթերքն ու ծառայությունները, որոնք թանկացել են, համապատասխանաբար, 5,4 տոկոսով և 1,2 տոկոսով, մինչդեռ, ոչ պարենային ապրանքներն էժանացել են 0,3 տոկոսով։

Մեկ տարի առաջ դիտվել է նույն պատկերը, բայց այն ժամանակ՝ 2024թ. հունվար-մայիսին, զրոյական գնաճը պայմանավորված էր սննդամթերքի գների 0,5% աննշան աճով և ծառայությունների 0,6% թանկացմամբ ՝ ոչ պարենային ապրանքների 2% էժանացման դեպպքում։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։