• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Իրանը լիովին վերահսկում է Իսրայելի օդային տարածքը. ԻՀՊԿ

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերն արդեն վերահսկում են Իսրայելի օդային տարածքը։ Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով հունիսի 18-ին ԻՀՊԿ-ի տարածած հայտարարությունը։

Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Իսրայելին հարվածներ է հասցրել առաջին սերնդի «Ֆաթահ» հրթիռներով, որոնք ճեղքել են Իսրայելի հակահրթիռային պաշտպանության վահանը

«Այս գիշերվա հրթիռային հարձակումը ցույց տվեց, որ մենք լիակատար վերահսկողություն ենք հաստատել օկուպացված տարածքների երկնքի վրա», – նշել է ԻՀՊԿ-ն՝ հավելելով, որ Իսրայելի բնակիչներն այժմ լիովին անպաշտպան են Իրանի հրթիռային հարձակումներից։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր հայտնել, որ «մենք լիակատար վերահսկողություն ունենք» Իրանի օդային տարածքի նկատմամբ։ 

ԻՀՊԿ-ն նաև հայտարարել է, որ իր նոր առաջադեմ հրթիռով հարվածներ իրականացնելով՝ Թեհրանն ուղերձ է հղել Իսրայելի դաշնակից Միացյալ Նահանգներին։ 

Այս հայտարարությունից ժամեր առաջ, գիշերվա ընթացքում Իրանը սկսել է հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախերի։ Իսրայելն իր հերթին հայտարարել է Թեհրանում գտնվող տարբեր թիրախների հարվածելու մասին։