• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Առաջիկայում շահագործման կհանձնվեն համար 76 դպրոցի, Կոմիտասի շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի գետնանցումների վերելակները

Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն: Այս մասին նշվել է այսօր՝ հունիսի 3-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ:

Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները: Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են:

Հանձնարարվել է թեքահարթակներ կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ու փողոցները ևս լինեն հարմարեցված: