• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

ՀՀ-ում ԵՄ անդամ պետությունների դեսպաններն այցելում են Սյունիքի մարզ

Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը և Եվրամիության անդամ պետությունների դեսպաններն այցելում են Հայաստանի Սյունիքի մարզ։ 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակը։ 

Այցի ընթացքում դեսպանները հանդիպելու են մարզային, տեղական իշխանությունների ներկայացուցիչների և գործընկերների հետ, մասնակցելու տարբեր միջոցառումների և շփվելու տեղացի երիտասարդների հետ։