• USD 370
  • EUR 436.12
  • RUB 4.934
  • GBP 504.57
DON'T MISS
hyen

Կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման ծրագիրը

Առաջիկայում կմեկնարկի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի նոր մարզաբազան կառուցելու ծրագիրը:

Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ 

2027թ. Երևանում կայանալիք մարմնամարզության (սպորտային) Եվրոպայի առաջնության անցկացմամբ և այդ մարզադպրոցի կառուցման հրատապությամբ պայմանավորված՝ 2025 թվականի հունիսի 20-ին ՀՀ կառավարության որոշմամբ մարզադպրոց կառուցելու նպատակով կապալային աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջը համարվել է անհետաձգելի և առկա է համաձայնություն գնման գործընթացները «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելուն: