• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Վարորդական վկայական ստանալու համար կներդրվեն արագացված ծառայություններ

Խորհրդարանում ներկայացվել ու ընդունվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ընդունելու արդյունքում վարորդական վկայականը և հաշվառման վկայագիրը կարող են լինել նաև թվային տարբերակով՝ թվային տվյալների բազայում:

Ըստ նախագծի՝ պարեկային ծառայողի կողմից վարորդին նույնականացնելու և նրա վարորդական վկայական ունենալու փաստը հաստատելու դեպքում անձի նկատմամբ չի կիրառվի առանց վարորդական վկայականի տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված տույժը։

Առաջարկվում է սահմանել ևս մեկ կարգավորում․ քաղաքացին վճարի դիմաց կարող է ստանալ արագացված ծառայություններ։ Մասնավորապես՝ վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական կամ գործնական քննություններին արտահերթ մասնակցելու համար, վճարելով 30.000-45.000 դրամի սահմաններում պետական տուրք, վարորդի թեկնածուն կարող է ընտրել քննությունը հանձնելու իր նախընտրած օրը։

Օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերի 1-ից: