• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Գետափ-Մարտունի ճանապարհին իրականացվում են քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։