• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Միջազգային մրցույթ՝ Սիսիան-Քաջարան ճանապարհի տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման համար

«Դիմակայուն և ներառական ճանապարհային հատվածի բարելավման» ծրագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից հայտարարվել է Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթ: 

Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ»-ի տարածած հաղորդագրությունից, ծառայությունները պետք է մատուցվեն տեխնիկական բնութագրի պահանջներին համապատասխան, որը հանդիսանում է պատվիրատուի կողմից տրամադրվող մրցութային փաստաթղթերի անբաժանելի մասը: 

Հետաքրքրվածության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2025թ. օգոստոսի 27-ը՝ ժամը 18:00 (Երևանի ժամանակով):

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ այս հղումով: