• USD 370.44
  • EUR 432.9
  • RUB 4.9006
  • GBP 501.65
DON'T MISS
hyen

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է ՀՀ ազգային ժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված է 16 հարց:

Խորհրդարանը կքննարկի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը և մի շարք այլ օրենսդրական նախաձեռնություններ:

Օրակարգում է նաև «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին նախագիծը, Հայաստանի Հանրապետության դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդումը և այլ հարցեր: